Սիմէոն լեհացին եւ հայոց կարգի տեսլականը. Երուսաղէմի պատկերը 17-րդ դարի հայ ճանապարհորդի ուղեգրութեան մէջ

Ամփոփում  

ՍԻՄԷՈՆ ԼԵՀԱՑԻՆ ԵՒ ՀԱՅՈՑ ԿԱՐԳԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ.

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՏԿԵՐԸ 17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻ ՈՒՂԵԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

 

ՊԵՏՐԱ ԿՈՇՏԱԼՈՎԱ

 

Երուսաղէմի նկարագրութիւնը Սիմէոն Լեհացու «Ուղե­գրու­թիւ­նում» արտացոլում է մի կողմից քրիստոնեաների համար ամենա­սրբա­զան քաղաքի մտապատկերը (աստուածաշն­չեան տեսանկիւնից), եւ միւս կող­մից օսմանեան սանջակների եւ քաղաքների զարթօնքը, ժամանա­կա­կից Երուսաղէմի գունառատ նկարագիրը: Սիմէոնն իր ընթերցողին է ներկայացնում Երու­սաղէմի եւ նրա շրջակայքի պատկերը, որ տա­տան­ւում է աս­տուա­ծաշնչեան Պաղեստինի, կաթի եւ մեղրի «Աւետեաց երկ­րի» եւ իր սեփական աչքով տեսած ամէնօրեայ իրականութեան մի­ջեւ: Երուսաղէմ քաղաքը Սիմէոնի համար խորհրդանշում է իր ամե­նա­­բաղձալի երազանքի լրումը, որ «անհաւատների ձեռքն է անցել... մեր մեղքերի պատճառով»: Այդուհանդերձ, Երուսաղէմը պատկերուած է որպէս էութիւն Հայոց «կարգի», Առաքելական Եկեղեցու նուի­րա­պե­տա­կան կարգի, հետեւապէս` ամէն ինչի, նոյ­նիսկ որպէս գոյութեան երաշ­խաւոր:

Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ Սիմէոն Լեհա­ցու տեքս­տը շատ կարեւոր աղբիւր կարող է համարուել հայա­գի­տութեան դաշտում, եւ մասնաւորապէս հետաքրքիր` այն հե­տազօտողների համար, ովքեր կենտրոնանում են Օսմանեան կայ­սրութեան մէջ Հայկական հարցի շուրջ: Քանի որ Սիմէոնը Ուղ­ղափառ կայսրութեանը հարեւան Կա­թողիկէ աշխարհից է, ունի իր իւրայատուկ տեսակէտը օսմանեան հասա­րակութեան եւ նրա շերտաւորման վերաբերեալ: Իր ճանա­պար­հոր­դութեան ընթաց­քում (1608-1618) նա մի քանի տարի անց է կաց­րել Օսմանեան կայսրութեան տարածքում, այսպիսով` նրա տեքստը կա­րող է հա­մա­րուել որպէս թանկարժէք տեղեկութեան աղբիւր ոչ մի­այն պատմաբանների, այլ նաեւ ազգաբանութեան եւ պատմական մար­դա­բանութեան բնագաւառների հետազօտողների համար: Սի­մէ­ոնի աշ­խա­տութիւնը Լեհաստանի Առաքելական հայերի գրա­կան ժառան­գու­թեան վերջին կոթողներից է, բայց դրա կարեւո­րութիւնը աշխարհով մեկ տարածուած հայկական սփիւռքի համար անվիճելի է: Սիմէոնի «Ու­­ղեգրութիւնը» արժէքաւոր պատ­մական աղբիւր է` յատկապէս ա­մէն­օրեայ իրականութեան պատկերման տեսանկիւնից: Պէտք է հաշուի առ­նել, որ այս ձեռագիրը չի պատուիրուել որեւէ բարձր տեղից. «Ու­ղե­գրու­թիւնը» գրուած է Սիմէոնի սեփական նախաձեռնութեամբ: «Ու­­ղե­­գրութեան» ամենակարեւոր մասերը պատմական սկզբնաղ­բիւրի տե­ս­անկիւնից արտացոլում են այնպիսի դէպքեր, ինչպի­սիք են ջե­լա­լին­ների ապստամբութիւնները Արեւելեան Անատո­լիա­յում եւ այսպէս կոչուած «Մեծ չուն» (օսմանեան թուրքերէ­նով`büyük kaçgün)` գիւղա­ցի­նե­րի զանգուածային գաղթը դէպի քաղաքներ` ջելալինների ար­շա­ւանք­ներից պաշտպանուելու նպա­տա­կով:

12.00€
Հատոր  
Էջեր  
31
Լեզու