Հայոց եկեղեցու նուիրապետական համակարգը մոնղոլական դարաշրջանում

Ամփոփում  
ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՒԻՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
 
ԱԶԱՏ ԲՈԶՈՅԵԱՆ

 

Մոնղոլների ստեղծած հսկայածաւալ կայսրութիւնում գործում էին բազմաթիւ քրիստոնէական եկեղեցիներ: Դրանց մէջ իրենց գործունէութեամμ կարեւոր դեր էին կատարում քաղդէական-նեստորական, կաթոլիկ եւ օրթոդոքս (մելկիտ) եկեղեցիները: Հայոց եկեղեցին ուրոյն տեղ ունէր Մոնղոլական պետութեան մէջ գործող հոգեւոր-կրօնական ուղղութիւնների մէջ, նրա գործունէութիւնը ծաւալւում էր կայսրութեան գրեթէ ողջ տարածքի վրայ: Բացի Ամենայն Հայոց կաթողիկոսարանից, կայսրութեան սահմաններում եկեղեցին ներկայացուած էր նաեւ Աղուանքի եւ Աղթամարի կաթողիկոսութիւններով եւ Սիւնիքի մետրապոլիտով:
 
Հայոց եկեղեցու նուիրապետական համակարգում մէկից աւելի կաթողիկոսների առկայութիւնը, մանաւանդ Աղթամարում եւ Աղուանքում սովորութիւն դարձած պարոնտէրութեան իրաւունքով կաթողիկոսական աթոռի ժառանգականութեան սկզբունքն առաջացնում էր յաճախ եկեղեցու հոգեւոր առաջնորդների ընդդիմութիւնը: Հայոց եկեղեցու գլխաւոր նուիրապետական աթոռների գահակալները հաստատւում էին մոնղոլներից ստացած հրովարտակով: Ամենայն Հայոց կաթողիկոսարանի իշխանութիւնը տարածւում էր ոչ միայն Կիլիկիայի եւ Բուն Հայաստանի, այնպէս էլ Ղրիմի, Բալկանների, Փոքր Ասիայի, Ասորիքի, Պաղեստինի, Միջագետքի, Եգիպտոսի եկեղեցական թեմերի վրայ: Մոնղոլական շրջանում նկատւում է քրիստոնէական եկեղեցաշինութեան աննախընթաց վերելք:
 
 
12.00€
Հեղինակ  
Հատոր  
Էջեր  
12
Լեզու