Խծկոնքի սուրբ Սարգիս. առաջնակարգ մի յուշարձան, որ պէտք է շտապ փրկել

Ամփոփում  

ԽԾԿՈՆՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ,

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՄԻ ՅՈՒՇԱՐՁԱՆ, ՈՐ ՊԷՏՔ Է ՇՏԱՊ ՓՐԿԵԼ

 

ՊԱՏՐԻԿ ՏՕՆԱՊԵՏԵԱՆ

 

Հաղորդումը բաղկացած է երկու մասից.

ա) իր յօրինուածքով, շինարուեստով, զարդարանքով եւ վիմա­գրե­­րով Սուրբ Սարգիս եկեղեցին (1024 թ.) բացառիկ արժէք է ներ­կայացնում միջնադարեան ճարտարապետութեան ու արուեստի պատ­մութեան մէջ,

բ) մինչդեռ համալիրի մնացած շէնքերն ամբողջապէս քանդուել են, Սուրբ Սարգիս եկեղեցին մասամբ պահպանուել է, սակայն 1920 թուականից սկսած ստացել է լրջագոյն վնասներ, որոնց պատճառով նրա այսօրուայ վիճակը չափազանց մտահոգիչ է:

Հաղորդումն ունի մի նպատակ. կոչ ուղղել Թուրքիայի պատկան իշխանութիւններին, որպէսզի անհրաժեշտ միջոցներ շտապ ձեռ­նար­կուեն՝ թանկագին յուշարձանն անհետացումից փրկելու համար: Դրան­ցից առաջնահերթը, մինչեւ հիմնարար վերանորոգումը, կառոյցն ամ­րապնդելն է. բազմանիստ ծաւալը դրսից գօտեւորելով եւ խո­րան­ների թաղերն ու թմբուկի հիմքը ներսից փայտամածներով ամ­րացնելով:

 

12.00€
Հատոր  
Էջեր  
21
Լեզու